Լրահոս

17.12.2009 16:10


Լյուդմիլա Սարգսյանը սպանելու է Վահան Շիրխանյանին

Լյուդմիլա Սարգսյանը սպանելու է Վահան Շիրխանյանին

-Վահան Շիրխանյանը, Նարեկ Գալստյանը և Գևորգ Պերկուպերկյանը խախտել են կուսակցությունների մասին օրենքը և Հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագիրը բոլոր կետերով։ ԻԻհարկե ես հասկանում եմ, որ նրանք չեն ուզում ծիծաղելի դառնալ՝ գրանցելով երրորդ հնչակյան միավորը, և պայքարելու են ՍԴՀԿ բրենդի համար,- «Դուպլեքս» ակումբում ասել է Լյուդմիլա Սարգսյանը։

Նա նշել է, որ ՍԴՀԿ վարչությունը կազմված է 7 անդամներից, որոնցից 5-ը հստակ իր կողմից են։  Լ. Սարգսյանն ասել է նաև, որ Գևորգ Պերկուպերկյանն ու Նարեկ Գալստյանը  կառույցների անուններ են տալիս, որոնք այսօր գոյություն չունեն, հավաքել և հիշել են մարդկանց, որոնք արդեն երկար տարիներ կուսակցության հետ կապ չունեն։

Մասնավորապես Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ Նարեկ Գալստյանը շուրջ մեկ տարի կուսակցության պառակտման հիմնական դերակատարներից է եղել՝ հետագայում ներքաշելով Սարգիս Տխրունի ուսանողական միության մի քանի անդամների, իսկ Գևորգ Պերկուպերկյանը և Արսեն Կուպելյանը խախտել են կանոնադրությունը. համագումարի մասին որոշումը, առաջարկությունը կամ անվստահությունների հիման վրա արտակարգ համագումար հրավիրելը պետք է ներկայացնեին կենտրոնական վարչություն։

-Ինչ վերաբերում է Նարեկին, իրոք ցավում եմ։ Երբ նրա նկատմամբ կատարվեց այդ գործողությունը, նա շատ փոխվեց։ Նա աշխատում էր ընդամենը պասիվանալ, բայց Սեդրակ Աճեմյանը համարեց, որ ժամանակն է նորից ակտիվացնելու,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը՝ Նարեկ Գալստյանի «փոխվելը» պայմանավորելով մարտի 1-ից հետո նրա նկատմամբ կատարված ծեծով։

Իսկ հարցին, թե ի՞նչ են անելու Վահան Շիրխանյանի հետ, Լ. Սարգսյանը պատասխանել է. «Սպանելու ենք»։

-Նրանք շատ լավ գիտակցում էին, որ հերթական համագումարով իրենք որևէ խնդիր չեն կարող լուծել, հետևաբար իշխանությունների հուշումով (կարող եմ դա հաստատ ասել, որովհետև նաև որոշ տեղեկություն ունեմ) նրանք որոշեցին ծայրահեղ միջոցների գնալ,- ընդգծել է Լյուդմիլա Սարգսյանը։

Լյուդմիլա Սարգսյանը նաև նշել է, որ իրեն անվստահություն հայտնողներից երկուսը եկել և ճիշտ հակառակն են գրել՝ ասելով, որ իրենց մոլորության մեջ էին գցել, և իրենք ընդամենը ստորագրել են պատրաստի թղթերի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը