Լրահոս

09.09.2016 11:58


Նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ: Հրամանագրում, նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 150-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ԱԽ-18-Ո-14 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Սերժիկ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները»:

Այս խորագրի վերջին նյութերը