Լրահոս

09.09.2016 13:15


Հրդեհ է բռնկվել Շենավան գյուղում

Հրդեհ է բռնկվել Շենավան գյուղում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.42-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղում այրվում է անասնագոմի տանիք և կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան փողոցի թիվ 15 տանը հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.52-ին, մարվել՝ 23.11-ին:

Այրվել են անասնագոմի տանիքում պահեստավորված անասնակեր (մոտ 1200 հակ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 75 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը