Լրահոս

09.09.2016 15:50


Երևանում տեղի ունեցած դժբախտ պատահարի սփյուռքահայ զոհը երկու երեխայի մայր էր

Երևանում տեղի ունեցած դժբախտ պատահարի սփյուռքահայ զոհը երկու երեխայի մայր էր

Սեպտեմբերի 7-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի պատուհանից, ըստ տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով նետված 32-ամյա Արշալույս Ա.-ն Լիբանանից Հայաստան էր եկել ընտանիքով՝ շրջապտույտի: Այս մասին գրում է «arevelk.am»–ը։ Նրանք եղել են Հայաստանի տեսարժան վայրերում, հանդիպել են ծանոթներին, իսկ թե ինչն է եղել կնոջ նման քայլի դրդապատճառը, ոչ ոք չի կարողանում հասկանալ: Ըստ պտտվող խոսակցությունների՝ երիտասարդ կինն այցելել է «Կոնգրեսում» իջևանած իր ծանոթներին, որից հետո տեղի է ունեցել դեպքը:

Բեյրութում նրան ճանաչողներից մեկն ասել է, թե խոսակցություններ կան, որ կինը վերջին շրջանում ինչ-ինչ ներքին բարդույթներ է ունեցել, որոնց մասին հաճախ արտահայտվել է: Սիրիայում ծնված, բայց Լիբանանում ապրող կինը մատնահարդար էր աշխատում: Արշալույս Ա.-ն երկու երեխայի մայր էր, նրա մեծ որդին այս տարի ընդունվել է առաջին դասարան:

Այս խորագրի վերջին նյութերը