Լրահոս

17.12.2009 16:35


Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ վարչության անդամ չի՞ եղել

Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ վարչության անդամ չի՞ եղել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ վարչության դեկտեմբերի 16-ի նիստի համաձայն Գևորգ Պերկուպերկյանը, Արսեն Կուպելյանը և Նարեկ Գալստյանը հեռացվել են կուսակցությունից։ Իսկ ՍԴՀԿ դեկտեմբերի 16-ի արտակարգ համագումարում Գևորգ Պերկուպերկյանն ընտրվել է ՍԴՀԿ ատենապետ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գևորգ Պերկուպերկյանն ասել է, որ իրավական վճիռ չկա իրեն կուսակցությունից հեռացնելու մասին։

ՍԴՀԿ հայկական կառույցի հիմնադիր անդամ, ՍԴՀԿ կանոնագրի հեղինակ Հրանտ Ամիրյանն էլ հավելել է, որ համագումարն է միայն ի զորու ընտրել վարչություն, և վարչությունն էլ ընտրում է ատենապետ։

-Տիկին Լյուդմիլա Սարգսյանը թող ցույց տա մի փաստաթուղթ, որ նա վարչության անդամ է։ Այդպիսի փաստաթուղթ չկա. նա ինքնակոչ անձնավորություն է, ինքնահռչակ։ Այսօրվա վարչություն կոչվող կառույցի անդամները, բացի երկուսից, որոնք ՍԴՀԿ 5-րդ համագումարում են ընտրվել, օրինական վարչության անդամ չեն։ Ապօրինի վարչության որոշումներն ապօրինի են, և թե ո՞ւմ են հեռացրել կամ չեն հեռացրել, դա անօրինական է։ Իսկական 9 հոգուց բաղկացած վարչությունից մնացել են երկու անդամ՝ «Վանիկ» մասնաճյուղի նախկին ատենապետ Ալբերտ Գաբրիելյանը և Վանաձորի կառույցի ատենապետ  Ալեքսանդր Ալեքյանը։ Ըստ կանոնադրության՝ եթե վարչության կեսից ավելին տարբեր պատճառներով դուրս է գալիս վարչությունից, ապա արտահերթ համագումար է հավաքվում, և ընտրվում է նոր վարչություն,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը