Լրահոս

09.09.2016 17:31


ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում ԿԺԴՀ միջուկային փորձարկման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում ԿԺԴՀ միջուկային փորձարկման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկումը։

«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:

Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,–նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը