Լրահոս

10.09.2016 08:40


Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են Վրաստանի քաղաքացու «Sqania» մակնիշի և «Niva» ավտոմեքենաները

Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են Վրաստանի քաղաքացու «Sqania» մակնիշի և «Niva» ավտոմեքենաները

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.25-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա Մ-6 ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Sqania» մակնիշի AQA155 (վարորդ Վրաստանի քաղաքացի Ռևազ Սոցոնավա, ծնվ. 1949 թ.) և «Niva» մակնիշի 30zz044 (վարորդ՝ Ա. Ա., ծնվ. 1984 թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Ա. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ալավերդիու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը