Լրահոս

10.09.2016 11:18


Երևանում ոստիկանության մայորը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է

Երևանում ոստիկանության մայորը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Կիրակոսյանը Սեբաստիա փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի 99 DD 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Կույնեցիին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, վրաերթի ենթարկվածը մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել թույլատրելի հատվածով, իսկ վարորդ Վ. Կիրակոսյանն աշխատում է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի 2-րդ դասակում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է։

Վարորդը տեղում ենթարկվել է փորձաքննության, և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը