Լրահոս

10.09.2016 16:15


Պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկել է

Պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկել է

Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սվետլանա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկելու միջոցով հափշտակելու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19.50-ին, 1986 թ. ծնված Հակոբ Խ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը