Լրահոս

10.09.2016 14:11


«Դատապարտյալների հիվանդանոցում» դատապարտյալը հանկարծամահ է եղել

«Դատապարտյալների հիվանդանոցում» դատապարտյալը հանկարծամահ է եղել

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ հանկարծամահ է եղել 62-ամյա դատապարտյալ Հայրապետ Հայրապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Սեպտեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով՝ պատճառը սրտի սուր անբավարարությունն է»,-ասաց Գոռ Ղլեչանը: Հայրապետ Հայրապետյանը դատապարտվել էր 2009 թվականին 9 տարի ժամկետով:

Գոռ Ղլեչյանը նշեց, որ մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե դատապարտյալը դուրս էր գրվելուց հետո է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:

Այս խորագրի վերջին նյութերը