Լրահոս

27.10.2010 14:48


Թոնի Բլեերի կինը սկսել է ինտերնետի միջոցով փող վաստակել

Թոնի Բլեերի կինը սկսել է ինտերնետի միջոցով փող վաստակել

Ինչպես տեղեկացնում է «Правда ru» գործակալությունը, Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Թոնի Բլեերի կինը՝ Չերին,  ինտերնետով աճուրդի է հանել իր ամուսնու ժամացույցը, որը  նրան նվիրել էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։

Երևում է, տիկին Բլեերը որոշել էր նման կերպ մեծացնել ընտանեկան ունեցվածքը, սակայն ցանկալի արդյունք «բիզնեսը» չէր բերել ՝ հաջողվել էր ձեռք բերել ընդամենը 98 ֆունտ սթեռլինգ։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ «Locman Mare Titanium» ապրանքնիշի ժամացույցը Բեռլուսկոնիի 9 նվերներից մեկն է, որի արժեքը Բլեերը պետք է պետական գանձարանին փոխհատուցեր 2007թ. պաշտոնաթող լինելուց հետո։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը