Լրահոս

11.09.2016 09:33


«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է դի (լրացված)

«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է դի (լրացված)

Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.19-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, նկատվել է դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները պատգարակի օգնությամբ կիրճից դուրս են բերել 1997 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել 1-03 ծառայության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը