Լրահոս

11.09.2016 09:52


«Զիլ»–ը մոտ 10 մետր գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

«Զիլ»–ը մոտ 10 մետր գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.34-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Զիլ 130» մակնիշի 35 US 129 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը