Լրահոս

11.09.2016 13:19


Սուրենավանի քարի մշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Սուրենավանի քարի մշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի քարի մշակման գործարանում այրվում են փայտյա տակդիրներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուրենավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող ընկերության տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 23.50-ին:

Այրվել են փայտյա տակդիրներ՝ մոտ 7 խմ:

Այս խորագրի վերջին նյութերը