Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
Հայաստանում ամիսներ ի վեր մոլեգնում է գների համատարած աճը, որի դեմն առնելուն ուղղված «հակաճգնաժամային ծրագրերը» փաստացի ծիսական բնույթ ունեն:
Մեր կուսակցության կողմից ախտորոշված, հիվանդության պատճառներն ու տնտեսության առողջացումը մատնանշող քայլերը ՀՀ կառավարության կողմից չդարձան արդյունավետ գործողությունների իրականացում:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ներմուծված և հարկադիր որդեգրված նեոլիբերալիզմի սնանկ գաղափարախոսությունն ու պրակտիկան արգելակում են երկրում համակարգային փոփոխությունների իրագործումը: Դրան ավելանում են նաև նեղկլանային շահերը, որոնք ազատ շուկայական հայաստանյան «դրախտը» մեր ժողովրդի մեծամասնության համար դժոխք դարձրին:
Հաշվի առնելով, որ երկրում կուտակված հիմնահարցերի շարքում առավել կենսական նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական ոլորտների վերակառուցման խնդիրները, տվյալ դեպքում մեր անդրադարձը վերաբերելու է նշված համակարգերին:
Այսպես, այն պատճառով, որ նվազագույնի է հասցված պետության կարգավորիչ դերը, իշխանությունները, իրականում, անզոր են պայքարել օլիգոպոլիաների, մենաշնորհների, ստվերայնության և կոռուպցիայի դեմ:
Իշխանությունների սնամեջ խոստումները, խղճուկ հավելավճարների տեսքով, ժողովրդի վիճակին դարման չեն: Հակառակը, ճգնաժամի պայմաններում, որքան էլ զավեշտական է, գերհարուստն ավելի է հարստանում, ընչազուրկն ավելի աղքատանում:
Այս պայմաններում Երևանի կենտրոնում կառուցված «պոտյոմկինյան գյուղը», պերճաշուք առանձնատներն ու զվարճավայրերը, «հրթիռային» ամենօրյա հրավառություններով համեմված «զանգվածային» խրախճանքներն ընդամենը թաքցնում են իրական Հայաստանը' աղքատ, սոցիալական անարդարության ու իրավական ամենաթողության տակ կքած ժողովրդի դեռևս լուռ մեծամասնությանը:
Ժողովրդին պետք չէ մեծահարուստների "բարերարությունը", որի ֆինանսական աղբյուրը ներդրածին ոչ համարժեք գերշահույթն է, վարձու աշխատողին չնչին աշխատավարձ վճարելն է, չհարկված ապրանքների վաճառքն է, պահանջվող մաքսային վճարումներից խուսափելն է, և այլն, և այլն... Այս կերպ «բարեգործության» արդյունքում օր օրի բարձրանում են առաջին անհրաժեշտութան ապրանքների գները: Գողը, ով էլ որ լինի, ինչ «քաղաքակիրթ» ճանապարհով էլ գրպանի ժողովրդի հասանելիքը, պետք է նստի ճաղերի ետևում: Սա է իրավական պետության գործառույթներից կարևորագույնը, որի իրականացման պահանջը մշտապես ներկայացնում է հասարակությունը:
Եվս մեկ անգամ զգուշացնում ենք իշխանություններին' իրավիճակը պահանջում է համակարգային փոփոխությունների ծրագրերի իրականացում: Առաջին հերթին, ինչպես աշխարհում արդեն իրողություն է դարձել' բարձրացնելով պետության կարգավորող և վերահսկող դերը, արդյունավետ օգտագործելով պետական գործառույթները, գոնե գների աճի դեմ, իրականացվեին հետևյալ գործողությունները'
Ձևավորել պետական պահուստային համապատասխան պաշարներ, ինչի հաշվին, անհրաժեշտության դեպքում /ինչպիսին այսօրվա իրավիճակն է/ ապրանքների ինտերվենցիա կատարել շուկայում,
Երկրի պարենային անվտանգությունն ապահովելու համար, գյուղատնտեսությունում կտրուկ շրջադարձ կատարել, ընտրելով տնտեսությունների խոշորացման ճանապարհը: Պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, խրախուսելով մենատնտեսին ընդգրկվելու կոոպերատիվ միավորումներում, ժամանակակից, բարձր արտադրողականություն ապահովող գյուղատնտեսական համալիրներ ստեղծելու համար:
Խստագույնս պատժել «ստվերում» գործող, հատկապես, խոշոր ձեռնարկատեր-սեփականատերերին, ինչը կլցնի բյուջեն, էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կխթանի սոցիալական ծրագրերի իրագործումը,
Օլիգոպոլիաների դեմ պայքարի արդյունավետութան համար ներդնել պրոգրեսիվ հարկի համակարգը' Հայաստանի նման աղքատ երկրում թույլ չտալով որևէ մեկ անձին ստանալու միլիոնավոր դոլարների անվաստակ գերշահույթ:
Դա է սոցիալական արդարության սկզբունքի կիրառման տարրական պահանջը:
Այս և ազգային-պետական անվտանգության եզրեր ունեցող առաջարկներն անտեսելու դեպքում երկրին սպառնում է սոցիալական լարվածություն, որի դրսևորումներն արտահայտվելու են անկանխատեսելի տարբեր ձևերով, ընդհուպ ժողովրդական ընդվզման ալիքի բարձրացում:
Այնպես չլինի, որ ներկա իշխանությունները մեկ անգամ ևս, «անսպասելի», ոտքը դնեն նույն փոցխի վրա:
ՀԴԿ. «Ո՞ւր ես պետություն»