Լրահոս

12.09.2016 08:07


Հրդեհ Նանսենի, Ջուղայի փողոցներում և Ծովինար գյուղում

Հրդեհ Նանսենի, Ջուղայի փողոցներում և Ծովինար գյուղում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.23-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 9 շենքի բակում այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.34-ին, մարվել՝ 23.36-ին:

«Mercedes SLK» մակնիշի 91 TR 999 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Հ.) տակի հատվածում այրվել են պլաստմասե դետալներ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջուղայի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ մուտքի մոտ այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.08-ին:

Այրվել է 5 կգ-անոց գազի բալոն և 3 քմ խոտածածկույթ:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է կուտակված անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել՝ 21.55-ին։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովինար գյուղի 1-ին թաղամասի 1-ին փողոցի թիվ 26 տան բակում:

Այրվել է Սաղաթել Սիմոնյանին պատկանող մոտ 100 հակ անասնակեր։

Այս խորագրի վերջին նյութերը