Լրահոս

12.09.2016 10:56


Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է

Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Խաչվերացը՝ Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Եկեղեցու դավանաբանության համաձայն` ննջեցյալները նույնպես եկեղեցու մեկ մասնիկն են, քանզի Տիրոջ՝ Հիսուն Քրիստոսի հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա:

Եկեղեցիներում այսօր մատուցվում է պատարագ, որից հետո միայն պետք է այցելել հարազատների և մտերիմների գերեզմաններ:

Կառավարությամբ որոշմանբ՝ այսօր ոչ աշխատանքային է:

Այս խորագրի վերջին նյութերը