Լրահոս

12.09.2016 11:35


Ուղևորը կրակ է բացել Օդեսսայի տրամվայում

Ուղևորը կրակ է բացել Օդեսսայի տրամվայում

Օդեսսայում քաղաքային տրամվայի ուղևորը կրակ է բացել, որի հետևանքով վիրավորվել է մեկ կին: Այս մասին հաղորդում է «112 Украина»-ն:

Համաձայն ականատեսների վկայությունների՝ №5 երթուղով ընթացող տրամվայի 2 ուղևորների միջև կռիվ է բռնկվել, որի ընթացքում նրանցից մեկը հրազենային զենք է կիրառել: Փամփուշտներից մեկը դիպել է կնոջը:

Կռվի բոլոր մասնակիցներին ձերբակալել է պարեկային ոստիկանությունը: Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը