Երևանում անց է կացվում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը
Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անց է կացվում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով:
Համաժողովն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, աջակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի:
Համաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, «Առնո Բաբաջանյան համերգասրահի» դահլիճում' մասնակցությամբ 22 երկրներից ժամանած 130 պատվիրակների: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Հնչեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Դենդեվ Բադարչի ողջույնի խոսքը:
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ և Բալթյան երկրների հեղինակավոր ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչ, որոնք ոչ միայն կլուսաբանեն երևանյան համաժողովը, այլև լրատվամիջոցների աշնանային դպրոցի շրջանակներում հոկտեմբերիր 28-ին և 29-ին կանցկացնեն վարպետության դասեր: