Լրահոս

12.09.2016 11:45


Սև ծովի շրջաններից ցիկլոն է գալիս Հայաստան

Սև ծովի շրջաններից ցիկլոն է գալիս Հայաստան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնն իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում: Սեպտեմբերի 12-14-ին եղանակն անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով: Եթե մինչև սեպտեմբերի 14-ը Երևանում ցերեկը սպասվում է +30…+32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24…+26 աստիճանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը