Լրահոս

12.09.2016 12:59


«ВАЗ-2107»-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել

«ВАЗ-2107»-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել

Սեպտեմբերի 12-ին` ժամը 11:05-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ВАЗ-2107» մակնիշի 34 SC 421 պ/հ (վարորդ՝ 1991 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը