Պետրոս Ղազարյան. «...Հայաստանը պատրաստ է զիջումների»
Երբ Հայաստանում հայ և թուրք լրագրողների հանդիպման ժամանակ թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիայի խորհրդարանի համար Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման նախապայման կամ, ինչպես նրանք են ձևակերպել, որպես ժեստ անհրաժեշտ է, որ ղարաբաղյան հարցում առաջընթաց լինի, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը հայտարարել է, որ հասկանալի է, երբ Թուրքիան Ղարաբաղի հարցը կապում է հայ-թուրքական փոխհարաբերությունների հետ։
-Եթե Թուրքիան հարց է բարձրացնում Հայաստանի կողմից զիջումների կամ այդ հարցի լուծման մասին, պետք է առնվազն հարց բարձրացնի երկկողմանի զիջումների մասին՝ և՛ Հայաստանի կողմից, և՛ Ադրբեջանի։ Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը միշտ էլ խոսել են այն մասին, որ Հայաստանը պատրաստ է զիջումների, եթե այդ զիջումները լինեն ռացիոնալ և փոխշահավետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի։ Միակողմանի զիջման պարագայում ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցի ոչ միայն լուծմանը մենք չենք մոտենա, այլև հեռանալու ենք,- հայտարարել է Պ. Ղազարյանը,- ինչո՞ւ Թուրքիան չի բարձրաձայնում երկկողմանի զիջումների մասին, ինչո՞ւ Թուրքիան, որը շահագրգռված է Ղարաբաղի հարցի լուծման մեջ, չի խոսում այն մասին, որ, այո՛, Հայաստանը և Ադրբեջանը պե՛տք է գնան զիջումների, ինչո՞ւ է Թուրքիան ասում, որ Հայաստա՛նը պետք է գնա զիջումների, եթե իրոք ցանկանում է, որ այդ հարցը լուծվի։
Ի դեպ, նշենք, որ եթե հայկական կողմի ներկայացուցիչները փոխզիջումների պատրաստակամության մասին հայտարարություններ են հնչեցրել, ապա թուրքերի մոտ նման տրամադրություններ չեն եղել, և բոլոր նրանք, ում հետ մենք զրուցեցինք՝ միաբերան հայտարարում էին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար ղարաբաղյան հարցում Հայաստա՛նը պետք է զիջումների գնա։

7or.am