Լրահոս

12.09.2016 15:44


Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդն ինքնասպանություն է գործել՝ պայթեցնելով նռնակը

Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդն ինքնասպանություն է գործել՝ պայթեցնելով նռնակը

Արտառոց դեպք է գրանցվել Արագածոտն մարզում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, 41-ամյա տղամարդը հարձակվել է համագյուղացի կնոջ տան վրա՝ ասելով, որ նռնակ է բերել տունը պայթեցնելու համար:

Տղամարդու հետ ոստիկանների կատարած բացատրական աշխատանքները՝ ձեռքին եղած նռնակատիպ առարկան հանձնելու մասին, չեն օգնել: Տղամարդը ժամը ժ.02.50-ին ինքնասպանություն է գործել՝ պայթեցնելով նռնակը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 6 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 6 հատ ինքնաձիգի պահունակ, պայթեցրած նռնակի օղակն իր ձողով:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը