Լրահոս

13.09.2016 00:47


Կրկին «Սասունցի Դավիթ» արձանի վրա են բարձրացել

Կրկին «Սասունցի Դավիթ» արձանի վրա են բարձրացել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.08-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Սասունցի Դավիթ» արձանի մոտակայքում է գտնվում և նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է. անհրաժեշտ է հոգեբանական խորհրդատվություն։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է արձանի վրա։

Փրկարարները Է. Զ.-ին անվնաս իջեցրել են արձանից և հանձնել ոստիկաններին։

Այս խորագրի վերջին նյութերը