Լրահոս

13.09.2016 08:36


Ջրաշենում տուն է այրվել

Ջրաշենում տուն է այրվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.47-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Սպիտակի քաղաքապետարանի ջրատարը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն գյուղի 2-րդ փողոցի թիվ 21/1 վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել՝ 06.40-ին:

Այրվել է տանիքը՝ մասամբ (մոտ 6 քմ) և խորդանոցը՝ կենցաղային գույքով (մոտ 27 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը