Լրահոս

13.09.2016 08:41


Աբովյան քաղաքի զինկոմիսարիատի դիմաց «Lexus»–ը բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է

Աբովյան քաղաքի զինկոմիսարիատի դիմաց «Lexus»–ը բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 02.13-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զինկոմիսարիատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus RX300» մակնիշի 34 SQ 444 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ք.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը