Լրահոս

27.10.2010 15:56


Թուրքիայի ոստիկանները բռնաբարել են ադրբեջանցի մի կնոջ

Թրքական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել Ստամբուլում կատարված խայտառակ դեպքի մասին։

Ինչպես հաղորդում է «ANS-Press»-ը, թուրք ոստիկանները բռնաբարել են ադրբեջանցի մի կնոջ։  Ըստ թրքական մամուլի՝  Ստամբուլի ոստիկանության բարոյականության պահպանման վարչության 4 աշխատակից քաղաքի Ավչիլար թաղամասի մի խանութում 11 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ 7 կնոջ, և տեղավորելով  ավտոբուսում՝ տարել են ոստիկանական բաժանմունք։

Ճանապարհին  ոստիկաններից մեկը խանութի սեփականատիրոջից կաշառք է վերցրել՝ յուրաքանչյուր մարդու համար 1000 լիրայի չափով, և ազատ է արձակել 10 կալանավորվածներին։

Ավտոբուսի մեջ մնացած 32-ամյա ադրբեջանցի կնոջը ոստիկանները տարել են անտառ ու ամբողջ գիշեր բռնաբարել։

Վաղ առավոտյան կինը կարողացել է փախչել, որից հետո նա խանութի մյուս աշխատողների հետ միասին բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Բաժանմունքի 4 ոստիկանների դեմ քրեական գործ է հարուցվել։ Կալանավորելու ժամանակ ոստիկանների մոտ հայտնաբերվել և առգրավվել են  կեղծ դոլարներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը