Լրահոս

17.12.2009 17:54


Էմմա Խուդաբաշյանը Լևոն Տեր–Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին միավորված տեսնելու հույս ունի

Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հնարավոր համագործակցությանն անդրադառնալով՝  «Շրջադարձ» հասարակական կազմակերպության  նախագահ Էմմա Խուդաբաշյանը «7օր»-ին ասել է, թե հույս ունի, որ ոչ հեռու ապագայում նրանց տեսնելու է միավորված ինչ-որ շահերի շուրջ։ Նա նշել է, որ երբ 1999թ. ինքը ՀԺԿ անդամ էր, և Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն ՍԱրգսյանը որոշեցին ստեղծել «Միասնություն» դաշինքը, ոմանք համաձայն էին, ոմանք համաձայն չէին, քանի որ այլընտրանք կար, իսկ այսօր ինքն ուղղակի այլընտրանք չի տեսնում։

-Այսօր մենք գործ ունենք  նաև  արտաքին քաղաքական ճնշումները դիմագրավելու, երկրի պառակտվածությունը վերացնելու հետ։ Քաղաքական դաշտը պարզեցնելու խնդիրը հասունացել է, իսկ այսօր պղտոր ջրերում ձուկ բռնողներն արդեն շատացել են, հասարակությունն էլ զզվել է դպրոցականների լեզվակռիվ հիշեցնող փոխադարձ կսմթոցներից։ Նրանք սպասում են, որ իրենց ձիերից իջնեն և՛ հանրապետության առաջին նախագահը, և՛ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և  հասուն այրերի նման լրջորեն բանավիճեն, որտեղ կհստակեցնեն իրենց դիրքորոշումները։ Ես համոզված եմ, նաև տեսնելով Սերժ Սարգսյանին ի վերուստ տրված ներողամտությունը, անհիշաչարությունը և անքինախնդրությունը, որ նրանք անպայման պետք է համագործակցեն և ի շահ ժողովրդի լուծեն այսօրվա բոլոր հարցերը։ Հույս ունեմ, որ ոչ հեռու ապագայում նրանց տեսնելու եմ միավորված ինչ-որ շահերի շուրջ,- ընդգծել է Է. Խուդաբաշյանը։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը