Լրահոս

13.09.2016 15:05


Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերըԵրևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործինախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:

Մասնավորապես՝ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը: Ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը հայտնաբերվել է, պատճառված վնասները պարզելու համար նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է այն լրագրողներին, ովքեր 2016թ. հուլիսի 29-իլույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը լուսաբանել են «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկներով, դիմեն վարույթն իրականացնող մարմին՝ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով: Մասնավորապես՝ հիշյալ ապրանքանիշի տեսախցիկներով նկարահանումներ իրականացրած լրագրողները հրավիրվում են վարույթն իրականացնող մարմին՝ մասնակցելու «տեսախցիկի ճանաչման» քննչական գործողությանը, ինչպես նաև պարզաբանելու պատճառված վնասը վերականգնելուհետ կապված իրենց իրավունքներից օգտվելու կարգը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 7 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի,Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացության կազմմամբ հանձնվելդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարանուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը