Լրահոս

13.09.2016 15:39


Ստեփանակերտի տուն-ինտերնատի նորապսակ զույգը

Ստեփանակերտի տուն-ինտերնատի նորապսակ զույգը

Ստեփանակերտի տուն-ինտերնատում խնամվում են 86 կենսաթոշակառուներ, որոնցից 49-ը կանայք են, 37-ը՝ տղամարդիկ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի տուն-ինտերնատի ավագ բուժքույր Անուշ Մարդյանը` նշելով, որ նրանցից ավելի քան 22-ը հաշմանդամության կարգ ունեն:

Ա. Մարդյանի խոսքով` մարդիկ, ապրելով տուն-ինտերնատում, կազմում են ընտանիքներ. «Այսօր ունենք տուն-ինտերնատում ստեղծված 4 ընտանիք, որից մեկ զույգ ամուսնացել է վերջերս` սեպտեմբերի 7-ին»:

Մարտակերտցի 70-ամյա Ռոբիկ Աբրահամյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, հանդիպել Գոհարին և ամուսնացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը