Լրահոս

27.10.2010 16:12


Սպանվել է Դեդ Հասանի շրջապատի հայ քրեական հեղինակություն Կարասը

Երեքշաբթի Սոչիի կենտրոնում կրակել են ձեռնարկատեր Էդուարդ Կակոսյանին, ով հանցագործ շրջանակներում հայտնի է Կարաս մականունով։

Կակոսյանի վրա կրակել են ժամը 11։00-ին, Սոչիի կենտրոնական շրջանի «Արեդա» միկրոշրջանի ավտոլցակայանի մոտ։ Անհայտ անձինք ինքնաձիգ զենքից կրակոցներ են արձակել և մոտոցիկլետով հեռացել դեպքի վայրից։

Իրավապահ մարմինների հաղորդած տվյալների համաձայն՝ Կակոսյանը Ասլան Ուսոյանի (հանցագործ աշխարհում հայտնի որպես Դեդ Հասան) շրջապատից  է եղել։

-Կակոսյանը Դեդ Հասանի մտերիմներից էր և կատարում էր բիզնեսի հետ կապված նրա հանձնարարություները։ Մանսավորապես նա Սոչիի՝ Ուսոյանին պատականող ռեստորանների «նայողն» էր,-ասել է աղբյուրը։

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ներին, աղբյուրը չի բացառել, որ այս սպանությունը կարող է կապ ունենալ վերջերս Ուսոյանի վրա կատարված մահափորձի հետ։

Հիշեցնենք, որ 73-ամյա Ուսոյանի վրա մահափորձ էր կատարվել այս տարվա սեպտեմբերի 16-ի գիշերը, Մոսկվայի Տվերսկայա կենտրոնական փողոցի 12 տան մոտ։ Դեդ Հասանն ու նրա թիկնապահը ընկել էին մարդասպանի արձակած կրակահերթի տակ և ծանր վիրավորվել։ Վարձու մարդասպանը կրակել էր «Կալաշնիկով» ավտոմատից։

Դեդ Հասանը ծանր վիրավորվել էր, սակայն գնդակը կենսական նշանակության օրգանները չէր վնասել։

Այս խորագրի վերջին նյութերը