Լրահոս

13.09.2016 22:14


Դադարեցվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում

Դադարեցվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23.00-ից, մինչև սեպտեմբերի 15-ի՝ ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին՝ ժամը 23.00-ից, մինչև սեպտեմբերի 16-ի՝ ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:
Հորդորում ենք բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք:
Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը