Լրահոս

14.09.2016 08:00


Մանրամասներ. ավտոբուսի և «Գազ-69»–ի վթարից տուժածների անունները հայտնի են

Մանրամասներ. ավտոբուսի և «Գազ-69»–ի վթարից տուժածների անունները հայտնի են

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.37-ին ԱԻՆ–ում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Գազ-69» մակնիշի 19 UO 846 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ե.) և թիվ 14 երթուղուն պատկանող «Hyundai Higer» մակնիշի 4531S պ/հ ավտոբուսը (վարորդ՝ Հ. Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գ. Ե.-ը (ծնված 1953 թ.) և Գ. Ե.-ը (ծնվ. 1975 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը