Լրահոս

14.09.2016 09:04


Արարատ ռեստորանի մոտ «Մերսեդես»–ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

Արարատ ռեստորանի մոտ «Մերսեդես»–ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.40-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատ ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 09 QQ 499 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնվ.1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, որի հետևանքով մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ Ա. Պ.-ը (ծնված 1994 թ.) և Յ. Ս.-ը (ծնված 1995 թ.) տարբերր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Փրկարարներ հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը