«7օր»-ը փորձել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից պարզաբանումներ ստանալ։
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ իրենք դեռևս ասելիք չունեն և որևէ արձագանքի դեպքում լրատվամիջոցներին տեղյակ կպահեն այդ մասին։
ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանատունը «YouTube»-ում տեղադրված տեսանյութում այդ երկրի փոխնախագահ Ջո Բայդենի արած հայտարարության մասին դեռևս ասելիք չունի
Ինչպես արդեն տեղեկարել էինք, «YouTube»-ում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, թե հայ-թրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը։ Արձագանքելով այս նյութին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն էլ հայտարարել էր, թե ՀՀ նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին, և ՀՀ նախագահը տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունը չի ասել ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի:

7or.am