Լրահոս

14.09.2016 11:55


Գյումրիում այրվել են ավտոտնակներ

Գյումրիում այրվել են ավտոտնակներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 04.09-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 58-րդ թաղամասի 9-րդ փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում այրվում են ավտոտնակներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին, մարվել՝ 05.18-ին: Այրվել է ավտոտնակի ներքին երեսպատումը՝ մասնակի և տանիքի փայտյա կոնստրուկցիաները ամբողջությամբ մոտ 15ք.մ:

Այս խորագրի վերջին նյութերը