Լրահոս

14.09.2016 19:59


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում՝ 7000 քմ, Երևան-Սևան 23-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` 700 քմ, Երևան-Սևան 27 կմ-ի աջակողմյան հատվածի սարում՝ 1 հա, Երևան-սևան 37 կմ-ի աջակողմյան հատվածում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ 700 քմ խոտածածկույթ, Կարբի գյուղի «Տանձանոց» կոչվող տարածքում՝ 2 հա խոտածածկույթ, 30 հակ խոտ, մոտ 70 ընկույզի ծառեր ջերմահարվել են, Ապարանյան խճուղում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի` Առինջ գյուղի գերեզմանատանը` 1500 քմ, Հրազդան քաղաքի Ռայկոմի հանրակացարանների մոտակայքում՝ 1 հա, Առինջ գյուղի գերեզմանատանը՝ 1500 քմ, Առինջ գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զորամասի կրակակետի տարածքում՝ 10 հա, Շիրակի մարզի Սպիտակ քաղաքի Նորվեգական հիվանդանոցի մոտակայքում՝ 2 հա, Լուսակերտ գյուղի գերեզմանատանը՝ 300 քմ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի սկզբնամասում՝ 2 հա Գեղարքունիքի մարզի Լեռնագործների փողոցի մոտակայքում` 3 հա, Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը