ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը «առյուծի սիրտ է կերել»: Գնահատելով Հայաստանի տնտեսության վիճակը՝ նա ասել է. «Շա՛տ ծանր է, չափազա՛նց ծանր»:
Մի խոսքով, ՀՀ տնտեսության համար տապանաքար պատվիրելու պահը հասունանում է:
Անցած ութ տարիներին թեև գնալով հայոց տնտեսության վիճակը ծանրանում և ողբալի էր դառնում, սակայն թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Տիգրան Սարգսյանը և թե՛ Հովիկ Աբրահամյանը խուսափում էին Հայաստանի տնտեսության վիճակը գնահատել շա՛տ ծանր, չափազա՛նց ծանր: Հակառակը՝ ինչ-որ աճի մասին էին խոսում և քողարկում էին փաստը, որ տնտեսությունն ուղղակի մեռնում է: Իսկ ահա նորանշանակ վարչապետը տնտեսության իրական գնահատականը հնչեցնելուց չի երկնչում:
Կարապետյանը միաժամանակ խոստովանում է, որ կախարդական փայտիկ չունի, և չի կարող արագ հոգեդարձ անել հայոց տնտեսությանը: Մինչդեռ, երկու օր առաջ ՀՀԿ-ական գործիչներից մեկն արդեն նրանից սինգապուրյան հրաշք էր ակնկալում, ավելին՝ բոլորիս հավատացնում էր, որ Կարապետյանը Հայաստանը դարձնելու է Սինգապուր (երևի, ՀՀԿ ղեկավարը մերձավոր շրջապատի կոռուպցիոներներին կախաղան հանելու հրաման է տալու՝ բոլոր պայմաններն ստեղծելով, որպեսզի Կարապետյանը Հայաստանից Սինգապուր կերտի):
Մահամերձ տնտեսության պարագայում սինգապուրյան հրաշքի սպասելն, անշուշտ, ֆանտաստիկայի ժանրից է: Իսկ իրականության զգացողությունը դեռևս չկորցրած և դրան ադեկվատ արձագանքող նորանշանակ վարչապետը տնտեսության արագ ապաքինում չի խոստանում: Կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի մասին չարչրկված արտահայտություններն էլ առայժմ չեն կարող արժանահավատ համարվել հանրության կողմից: Մեկն էլ էր ասում. «Գլխից է պետք բռնել, գլխի՛ց»:
Թե հետո ում գլխից բռնեցին, ավելի ճիշտ՝ ինչպես մոռացան բոլոր տրամաչափի գլուխները, հայտնի է բոլորին: Նախ՝ ինքն իրեն հո չէ՞ր բռնելու:
Ինչևէ, չափազանց ծանր վիճակում տնտեսություն «նվեր» ստացած Կարապետյանի վիճակն էլ նույնքան ծանր է: Հաստատ նախանձելի չէ, մանավանդ որ գլխին այնպիսի վերակացու ունի, որը թեև կողմ էր «գլխից բռնելուն», բայց միայն խոսքով: Ո՛չ ավելի:
Մի խոսքով, իշխող ուժն ու նրա առաջնորդը հանրության միտքը զբաղեցնելու նոր ֆիգուր են գտել և մինչև համապետական ընտրությունները կարող են «հանգիստ լինել»: Դե, տնտեսությունն էլ յա՛ կմեռնի, յա՛...
Հայոց տնտեսության տապանաքա՞րն է դրվում

Կիմա Եղիազարյան