Կիրո Մանոյան. «Բայդենն ավելի շուտ ցանկացել է այդպես հասկանալ, քան ճիշտ այդպես եղել է»
Մեկնաբանելով «YouTube»-ում Ջո Բայդենի և ամերիկահայ երիտասարդի զրույցի տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահն ասում է, թե հայ-թրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, թե իր կարծիքով Բայդենը դա ասել է իր վրայից մեղքը թեթևացնելու համար։
-Իմ տպավորությամբ, հաշվի առնելով նաև նախագահականի հերքումը, որտեղ ասվում է, թե համաձայն են, որ հրապարակվեն հեռախոսազրույցները, Բայդենն ավելի շուտ ցանկացել է այդպես հասկանալ, քան ճիշտ այդպես եղել է,-ասելէ Կ. Մանոյանը և հավելել,-փոխանակ իրենք ասեն, որ իրենց խոստումը չեն կատարել, մեղքը բարդում են նախագահի վրա։
Նրա կարծիքով՝ անհերքելի է նաև, որ ՀՀ նախագա՛հը չի զանգահարել Ջո Բայդենին, քանի որ ինքն էլ նման դեպք չի հիշում, և ավելի շատ հենց իրենք էին զանգահարում Ս. Սարգսյանին։
Ինչ վերաբերում է հետևանքներին, Կ. Մանոյանն ասել է, թե սա բավարար է, որ Սպիտակ տունն իր կեցվածքը փոխի, սրբագրի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ընդունման հարցով և ցեղասպանության ճանաչման խնդիրն այլևս Թուրքիայի ձեռքում պատանդ չպահի։ Նրա խոսքերով՝ Սպիտակ տան համար հեշտ էր հայ-թրքական բանակցությունները որպես պատրվակ օգտագործել, սակայն այսօրվա նախագահականի հայտարարությունը, համեմատած մեկ տարի առաջ՝ հատկապես արձանագրությունների ստորագրմանը նախորդող ամիսների հետ, շեշտադրումների առումով շատ ավելի կոռեկտ և ճիշտ է։ Նա նշել է նաև, որ մինչև արձանագրությունների ստորագրումը ՀՀ իշխանությունների կեցվածքը նման հարցերում շատ ավելի զուսպ է եղել, և ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Ազգային ժողովի նախագահը, ո՛չ էլ ԱԳ նախարարն այդ ուղղությամբ ուղղակի դիմում կամ նման հստակությամբ հայտարարություն չէին արել, ինչպես այսօր։

7or.am