Թուրք լրագրողներն այդպես էլ ներողություն չեն խնդրել
«Հայելի» ակումբում հյուրընկալված «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատու Ֆերհաթ Բորաթավին և «Milliyet» օրաթերթի լրագրող Կադրի Գյուրսելին «7օր»-ը հարցրել է՝ պատրա՞ստ են արդյոք հենց այս պահին հայերից ներողություն խնդրել իրենց նախնիների գործած ցեղասպանության համար։
-Դատարանո՞ւմ ենք գտնվում այժմ։ Նույն ձևով, ուժգնությամբ ե՛ս էլ կարող եմ պատասխանել։ Մենք այս բաները խոսելու համար չեկանք այստեղ, մեզ այս բանի համար չկանչեցին,- պատասխանել է «Milliyet» օրաթերթի լրագրողը՝ այդուհանդերձ հավելելով, որ Թուրքիայում ներողություն խնդրելու տաբուն այլևս վերացված է։
«CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատուն էլ պատասխանել է.
-Ներողություն խնդրելուց ավելի կարևոր մի խնդիր կա' նայել, իմանալ և հիշել, քանի որ ներողություն խնդրելը երբեմն դառնում է նաև մոռացության մատնելու մեխանիզմ։ Դուք կարող եք ասել՝ ահա՛, ներողություն խնդրեցի ու վերջացավ։ Իմ կարծիքով՝ երկու երկրների համար ավելի կարևոր է իմանալ, թե պատմության մեջ ի՞նչ կատարվեց՝ իմանալ և ճանաչել։ Եվ դա, իհարկե, ես միայն թուրքերի տեսակետից չեմ ասում, հայերի՛ համար էլ եմ ասում։ Ի դեպ, դուք կարող է հիմա ծիծաղեք իմ ասածի վրա, բայց թուրք ժողովուրդն իրականում չի իմանում, թե ի՞նչ է կատարվել 1915-1922 թվականներին։

7or.am