Լրահոս

15.09.2016 18:58


Հրաձգարանի մոտ այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ

Հրաձգարանի մոտ այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ

Սեպտեմբերի 14-ից 15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Մադոյան փողոցի թիվ 9/1 հասցեում այրվել է մոտ 1200 քմ խոտածածկույթ, Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 22 շենքի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Հրազդանի կիրճում՝ «Երևանի Արարատ կոնյակի գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում՝ մոտ 200 քմ, նախկին ասֆալտի գործարանի տարածքում՝ մոտ 1500 քմ:

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի վերջնամասում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին ապակու գործարանի մոտ՝ մոտ 3 հա, Բարեկամության Այգի թաղամասի թիվ 234/037 տնակի հարևանությամբ՝ մոտ 900 քմ, Ղարսի խճուղի թիվ 135/023 տնակի մոտակայքում՝ մոտ 3 հա բուսածածկույթ, Արթիկ քաղաքի նախկին ավտոտեխսպասարկման կետի տանիքում՝ մոտ 1 հա, Դամի Քարի մոտակայքում` մոտ 20 հա խոզան, Ախուրիկ գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հա հնձած արտ:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սևանի կիսաբաց ՔԿՀ-ի տարածքում այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ, Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի գազի գրասենյակի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, 7-րդ միկրոշրջանի թիվ 163 տան մոտակայքում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ, Չարենցավան քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 1 հա, կամուրջի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Կամարիս գյուղի ‹‹Սև հողեր›› կոչվող հատվածում՝ մոտ 4000 քմ, Եղվարդ քաղաքի սանիտարահամաճարակային ծառայության մոտակայքում՝ մոտ 200 քմ բուսածածկույթ, Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի ամառանոցների մոտակայքում՝ մոտ 6000 քմ:

Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, 37-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 9 հա, 48-րդ կմ-ի մոտակայքում՝ 10 հա, Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում՝ մոտ 6 հա բուսածածկույթ, Երևան-Իջևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ի հատվածում՝ մոտ 2000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի մոտակայքում՝ 2000 քմ հնձած ցորենի արտ և 500 քմ բուսածածկույթ:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի մոտակայքում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ, Աղիտու գյուղի դաշտերում՝ մոտ 20 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցի 13/2 տան մոտակայքում՝ մոտ 600 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դուց կոչվող զորամասի հրաձգարանի մոտակայքում՝ մոտ 4-5 հա չոր խոտածածկույթ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի սկզբնամասում` հրաձգարանի մոտակայքում՝ մոտ 20 հա բուսածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը