Լրահոս

27.10.2010 19:00


Ստացվում է՝ Բայդենը սո՞ւտ է ասում

Արդեն տեղեկացրել ենք, որ «YouTube»-ում մի տեսանյութ էր տեղադրվել,  որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, թե հայ-թրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության ցեղասպանության ճանաչումը։

Արձագանքելով այդ տեսանյութին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնել է, որ ՀՀ նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին ու այդպիսի խոսակցություն չի եղել։

Ստացվում է՝ Բայդենը սո՞ւտ է ասում։ «7օր»-ի այս հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.

-Ես չգիտեմ՝ ինչ է ստացվում, բայց լրիվ համամիտ եմ պաշտոնական Երևանի տված պարզաբանման հետ, որն արտահայտել է Արմեն Արզումանյանը, և ավելացնելու բան չունեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը