Լրահոս

27.10.2010 19:02


Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ատրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը՝ Դ. Մեդվեդևի, Ի. Ալիևի և Ս. Սարգսյանի հանդիպման արդյունքում հռչակագիր է ընդունվել։

Հռչակագիրը նախատեսում է ռազմագերիների վերադարձ, և հումանիտար բնույթ ունի։ Հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Այս խորագրի վերջին նյութերը