Դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է համաձայնեցնեն ԼՂ կարգավորման ընդհանուր սկզբունքները։ Այս մասին «РИА Новости»-ի տեղեկացմամբ Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
-Այսօր մենք զբաղվել ենք այդ հարցով և պայմանավորվել ենք հետևյալի մասին՝ կարգավորման սկզբունքների վերաբերյալ հարցեր են մնում, որոնք հետագայում պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում, սակայն մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հիմք է տալիս հուսալ, որ եթե մոտակա ամսում կողմերը լավ աշխատեն, իսկ այդպիսի կարգադրություն մենք կտանք մեր արտգործնախարարներին, ապա դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ մենք կկարողանանք հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին,-ասել է Մեդվեդևը։
ԼՂ հարցով առաջընթա՞ց կլինի

7or.am