Լրահոս

16.09.2016 11:54


Ավազակային հարձակում Արզնիում. 3 դիմակավորված անձ ներխուժել է տուն

Ավազակային հարձակում Արզնիում. 3 դիմակավորված անձ ներխուժել է տուն

Սեպտեմբերի 15-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի 15-րդ փողոցի 62 տան բնակիչ, 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններին և քննիչներին տուժած Մ. Ոսկանյանը հայտնել է, որ 3 դիմակավորված անձինք խոհանոցի բաց պատուհանից ներս են գործել բնակարան, ապա դանակի սպառնալիքի տակ իրենից և իր աղջկանից՝ 18-ամյա Աստղիկ Չիլինգարյանից պահանջել և հափշտակել են 1 հատ Sony տեսակի տեսախցիկ, 1 հատ Medion տեսակի տեսաձայնագրիչ, 1 հատ Sony և iPhone տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատ փայտամշակման ֆռեզ, 4 հատ «Մոսկաթո» տեսակի գինի և 30 հազար ՀՀ դրամ։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը