Լրահոս

28.10.2010 00:36


ՀՀ ԱԳ նախարար. «Կարծում եմ, որ այս հանդիպումը օգտակար էր»

ՀՀ ԱԳ նախարար. «Կարծում եմ, որ այս հանդիպումը օգտակար էր»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Առաջինը՝ վերահաստատեցին Մայնդորֆում 2008թ. նոյեմբերի 2-ին ընդունված հռչակագրի դրույթները։ Երկրորդը՝ ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Երրորդը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում։

Նաև նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը:

Սա Ռուսաստանի Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ յոթերորդ հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում: Կարծում եմ, որ այս հանդիպումը, ինչպես եւ նախորդները, օգտակար էր եւ կարեւոր: 

Այս խորագրի վերջին նյութերը