Լրահոս

16.09.2016 13:15


Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ն ու «ԶԻԼ»–ը

Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ն ու «ԶԻԼ»–ը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստավել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2601Տ պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Մ. Ա.) և «ԶԻԼ 131» մակնիշի 517 LP 61 պ/հ (վարորդ` 1958 թ. ծնված Դ. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են տեղի ուժերով և փակել գազի բալոնի փականը, ուղևորներ 1984 թ. ծնված Ա. Զ.-ը, 1987 թ. ծնված Զ. Վ.-ը և 1970 թ, ծնված Կ. Վ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը