Լրահոս

16.09.2016 19:24


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ին և 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ին և 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում` 15-18 մ/վ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝

Սեպտեմբերի 17-ի գիշերվա առաջին կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի սեպտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.70C

Այս խորագրի վերջին նյութերը