14.12.09թ. հերթական անգամ ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Լ.Ամիրջանյանը հրաժարվեց ինձ տրամադրել հայ-թուրքական արձանագրությունների հայերեն պաշտոնական թարգմանության պատճեն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխան: Նա նույնպես հայտնեց, որ ԱԳՆ չի հաստատել այդ արձանագրությունների անգլերեն և հայերեն տեքստերի նույնականությունը, իսկ դա «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի խիստ խախտում է: Փաստորեն նախագահ Ս.Սարգսյանը ուղարկել է ՍԴ-ին նամակ, որին կցվել է ոչպաշտոնական և անգլերեն տեքստին չհամապատասխանող արձանագրությունների հայերեն տեքստը, խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-մասի 3-րդ կետը:
Իմ խնդրանքին տրամադրել ինձ «Ճանապարհային քարտեզի» տեքստը' պ-րն Ամիրջանյանը պատասխանեց, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մասին արձանագրությանը կցված է իրագործման ժամանակացույցը, որը հենց «Ճանապարհային քարտեզն է»: Դա ճիշտ չէ: Այդ ժամանակացույցը «Ճանապարհային քարտեզը» չէ: Ապրիլի 23-ին Դավութօղլուն դեր նախարար չէր, և «ճանապարհային քարտեզի» տակ նախարար Դավութօղլուի ստորագրությունը չի եղել և չէր կարող լինել, և քանի որ ԱԳՆ ժամանակացույցը անվանել է «ճանապարհային քարտեզ» ապա իր կայքում հանել է ժամանակացույցի տակից Դավութօղլուի և Նալբանդյանի ստորագրությունները: Բայց ՍԴ-ին ուղարկված ժամանակացույցի տակ իրենց ստորագրությունները մնացել են, ուղղակի ոչ ոք չէր սպասում, որ նախագահի այդ նամակը հասարակությանը հայտնի կդառնա: Բացի այդ, ժամանակացույցի հայերեն տեքստը փոխվել է 10.10.09թ., իսկ «Ճանապարհային քարտեզը» ստորագրվել է ապրիլին:
Նախագահն, իր նամակի հետ, ՍԴ-ին ուղարկել է տեղեկանք ԱԳ նախարարիանունից (ոչԱԳՆ-ից) հասարակ թղթի վրա, առանց կլոր կնիքի և առանցնախարարությանուղեկցողնամակի: (շեղագրով նշված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2 խախտում և այդ հոդվածի 3-րդ մասի խախտում, որ արձանագրությունների հայերեն տեքստի օրինականությունը հաստացված չէ ԱԳՆ-ի կողմից): Չնայած դրան նախագահը իր նամակում գրել է, որ արձանագրությունների տեքստը պաշտոնական է:
Տեղեկանքում գրված է, որ արձանագրությունների նպատակը առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է, որը հերքվում է «Ճանապարհային քարտեզով»: Այդ քարտեզը ՀՀ-ում հրապարակված չե, ապա trend.az-ի հրապարակած «Ճանապարհային քարտեզը» ամբողջովին նման չէ ժամանակացույցին, որը ԱԳՆ անվանել է «ճանապարհային քարտեզ».
1.Հայաստանը պարտավորվում է ճանաչել Ղարսի պայմանագիրը' ստորագրված 1921թ. Թուրքիայի և նախկին ՍՍՀՄ միջև;
2.Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրի հայերի կողմից պնդվող Եղեռնի փաստը, հանձնախմբին նույնպես կարող են միանալ երրորդ երկրները;
3.Բացվում է երկու երկրների միջև սահմանները և առևտուրը սկսելու համապատասխան համաձայնագրեր են ստորագրվում;
4.Վրաստանում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների Անկարայում և Երևանում հավատարմագրվելուց հետո, կսկսվի դիվանագիտական կապերի հաստատումը
5.Օրենսդիր մարմնի հաստատմանը պահանջվող «Ճանապարհային քարտեզի» հարցերը պետք է քննարկվեն պառլամենտում:
Համաձայն Sabah թերթի հաղորդագրությանը փաստաթղթում արտացոլված չէ ղարաբաղյան հարցը, այնուամենայնիվ, մերձեցման գործընթացը պետք է ընթանա կոնֆլիկտի կարգավորման հետ զուգահեռ:
Նամակին կից ներկայացնել չվավերացված տեղեկանքները ներգերատեսչական նամակագրության կանոնները, բայց արդարադատության նախարարը ուղարկել է իր նամակին կից չվավերացված տեղեկանքները այլ իշխանության մարմինին, Սահմանադրական դատարանին: Իսկ տեղեկանքների եզրականությունը չհամընկնում դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին արձանագրության 3-րդ պարբերության դրույթներին: Առդիր' 16 էջից ընդամենը 4 պաշտոնական բնույթ են կրում, որոնցից 3-ը պատկանում են ֆինանսների նախարարությանը:
Այսպիսով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կատարված է «Իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների խախտումով: Ժողովրդից թաքցված են իր անունից ստորագրված «Ճանապարհային քարտեզը» և արձանագրությունների հայերեն իսկական տեքստը:
Հ/Գ. «Բաց նամակ Սահմանադրական դատարանին»
14.12.09թ. հերթական անգամ ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Լ.Ամիրջանյանը հրաժարվեց ինձ տրամադրել հայ-թուրքական արձանագրությունների հայերեն պաշտոնական թարգմանության պատճեն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխան: Նա նույնպես հայտնեց, որ ԱԳՆ չի հաստատել այդ արձանագրությունների անգլերեն և հայերեն տեքստերի նույնականությունը, իսկ դա «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի խիստ խախտում է: Փաստորեն նախագահ Ս.Սարգսյանը ուղարկել է ՍԴ-ին նամակ, որին կցվել է ոչ պաշտոնական և անգլերեն տեքստին չհամապատասխանող արձանագրությունների հայերեն տեքստը, խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-մասի 3-րդ կետը:
Իմ խնդրանքին տրամադրել ինձ «Ճանապարհային քարտեզի» տեքստը' պ-րն Ամիրջանյանը պատասխանեց, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մասին արձանագրությանը կցված է իրագործման ժամանակացույցը, որը հենց «Ճանապարհային քարտեզն է»: Դա ճիշտ չէ: Այդ ժամանակացույցը «Ճանապարհային քարտեզը» չէ: Ապրիլի 23-ին Դավութօղլուն դեր նախարար չէր, և «ճանապարհային քարտեզի» տակ նախարար Դավութօղլուի ստորագրությունը չի եղել և չէր կարող լինել, և քանի որ ԱԳՆ ժամանակացույցը անվանել է «ճանապարհային քարտեզ» ապա իր կայքում հանել է ժամանակացույցի տակից Դավութօղլուի և Նալբանդյանի ստորագրությունները: Բայց ՍԴ-ին ուղարկված ժամանակացույցի տակ իրենց ստորագրությունները մնացել են, ուղղակի ոչ ոք չէր սպասում, որ նախագահի այդ նամակը հասարակությանը հայտնի կդառնա: Բացի այդ, ժամանակացույցի հայերեն տեքստը փոխվել է 10.10.09թ., իսկ «Ճանապարհային քարտեզը» ստորագրվել է ապրիլին:
Նախագահն, իր նամակի հետ, ՍԴ-ին ուղարկել է տեղեկանք ԱԳ նախարարի անունից (ոչ ԱԳՆ-ից) հասարակ թղթի վրա, առանց կլոր կնիքի և առանց նախարարության ուղեկցող նամակի: (շեղագրով նշված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2 խախտում և այդ հոդվածի 3-րդ մասի խախտում, որ արձանագրությունների հայերեն տեքստի օրինականությունը հաստացված չէ ԱԳՆ-ի կողմից): Չնայած դրան նախագահը իր նամակում գրել է, որ արձանագրությունների տեքստը պաշտոնական է:
Տեղեկանքում գրված է, որ արձանագրությունների նպատակը առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է, որը հերքվում է «Ճանապարհային քարտեզով»: Այդ քարտեզը ՀՀ-ում հրապարակված չե, ապա trend.az-ի հրապարակած «Ճանապարհային քարտեզը» ամբողջովին նման չէ ժամանակացույցին, որը ԱԳՆ անվանել է «ճանապարհային քարտեզ».
1.Հայաստանը պարտավորվում է ճանաչել Ղարսի պայմանագիրը' ստորագրված 1921թ. Թուրքիայի և նախկին ՍՍՀՄ միջև;
2.Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրի հայերի կողմից պնդվող Եղեռնի փաստը, հանձնախմբին նույնպես կարող են միանալ երրորդ երկրները;
3.Բացվում է երկու երկրների միջև սահմանները և առևտուրը սկսելու համապատասխան համաձայնագրեր են ստորագրվում;
4.Վրաստանում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների Անկարայում և Երևանում հավատարմագրվելուց հետո, կսկսվի դիվանագիտական կապերի հաստատումը
5.Օրենսդիր մարմնի հաստատմանը պահանջվող «Ճանապարհային քարտեզի» հարցերը պետք է քննարկվեն պառլամենտում:
Համաձայն Sabah թերթի հաղորդագրությանը փաստաթղթում արտացոլված չէ ղարաբաղյան հարցը, այնուամենայնիվ, մերձեցման գործընթացը պետք է ընթանա կոնֆլիկտի կարգավորման հետ զուգահեռ:
Նամակին կից ներկայացնել չվավերացված տեղեկանքները ներգերատեսչական նամակագրության կանոնները, բայց արդարադատության նախարարը ուղարկել է իր նամակին կից չվավերացված տեղեկանքները այլ իշխանության մարմինին, Սահմանադրական դատարանին: Իսկ տեղեկանքների եզրականությունը չհամընկնում դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին արձանագրության 3-րդ պարբերության դրույթներին: Առդիր' 16 էջից ընդամենը 4 պաշտոնական բնույթ են կրում, որոնցից 3-ը պատկանում են ֆինանսների նախարարությանը:
Այսպիսով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կատարված է «Իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների խախտումով: Ժողովրդից թաքցված են իր անունից ստորագրված «Ճանապարհային քարտեզը» և արձանագրությունների հայերեն իսկական տեքստը:
Անդրանիկ Բաբախանյան, թոշակառու