Լրահոս

16.09.2016 14:22


Հետախուզվող Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվող Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանությունից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 3.35-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հակոբ Ա.-ն, որը սեպտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը